20.12.2012
ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2013/2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահի... մանրամասն »
20.12.2012
Լևոն Հայրապետյան. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիային»
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել դեռևս սեպտեմբերին՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Վերջերս մեր ֆուտբոլ իստը ենթարկվել էր վիրահատության, որը հաջող էր անցել: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Լևոն Հայրապետյանը պատմել է, թե ինչպես է ընթանում վերականգնղական գործընթացը, ինչպես նաև խոսել է իր նպատակների և գալիք տարվա ակնկալիքների մասին:
-Լևոն, վնասվածքդ ստացար Բուլղարիայի դեմ խաղում: Նախկինում այսքան երկար ժամանակով բացակայել էիր խաղադաշտից:
-Ոչ, սա առաջին դեպքն էր:
-Իսկ կոնկրետ ի՞նչ վնասվածք էիր ստացել:... մանրամասն »
19.12.2012
Հենրիխ Մխիթարյանը կրկին Լեռնային Ղարաբաղում. ՀՖՖ նախագահը կարևորեց բարեգործությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակներ ով այցելեցին Ստեփանակերտ: Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի ունեցող այցի նպատակն էր Ամանորի նախաշեմին օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտանիքներ Հենրիխ Մխիթարյանից ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Հանդիպումից հետո ներկաները լուսանկարվեցին Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչպես նաև ստացան նրա ստորագրությամբ գնդակներ և մարզաշապիկներ: Տեսահոլովակը կարող եք դիտեք այստեղ : մանրամասն »
19.12.2012
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 7 տեղով
2012 թվականի դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին Լիտվայի հավաքականին հաղթելուց հետո առաջադիմել է 7 տեղով և 457 միավորով զբաղ եցնում է դասակարգման աղյուսակի 75-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Արգենտինայի ընտրանին:
1. Իսպանիա – 1606 (միավոր)
2. Գերմանիա – 1437
3. Արգենտինա – 1290
4. Իտալիա – 1165
5. Կոլումբիա - 1164
6. Անգլիա – 1151
7. Պորտուգալիա - 1144... մանրամասն »
16.12.2012
Հենրիխ Մխիթարյանը կրկին Լեռնային Ղարաբաղում. ՀՖՖ նախագահը կարևորեց բարեգործությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հերթական անգամ բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի ունեցող այցի նպատակն էր ամանորի նախաշեմին օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտանիքներ Հենրիխ Մխիթարյանից ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ:
Հանդիպման ընթացքում ազատամարտիկները նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Հենրիխ Մխիթարյանին: Այն հարցին, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը ցանկություն չունի տեղափոխվել... մանրամասն »
16.12.2012
Քիչ առաջ Հենրիխ Մխիթարյանն այցելեց Ստեփանակերտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Այցի նպատակն էր նվերներ հ անձնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտաինքներ ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակներ և այլ հուշանվերներ: Այլ մանրամասները կհայտնենք մի փոքր ուշ: մանրամասն »