04.11.2008
ՍԹԱՐ ազգային առաջնություն. 26-րդ տուր
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 26-րդ տուրի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Գանձասար» - «Փյունիկ» 3:0 Գոլեր` Գագա Թբիլաշվիլի, 9, Դավիդ Խանիշվիլի, 47, ԱլեքսանդրՊետրոսյան, 72
«Կիլիկիա» - «Բանանց» 0:1 Գոլ` Սարգիս Կարապետյան, 76
«Շիրակ» - «Ուլիս» 0:0
«Միկա» - «Արարատ» 3:1 Գոլեր` Արամ Ոսկանյան, 49, Արմեն Պետրոսյան, 70, Կարեն Ավոյան, 90+2 («Միկա»); Ռենատո, 22 («Արարատ»)
Մանրամասները կարող եք տեսնել... մանրամասն »
03.11.2008
Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմեկնի Մակեդոնիա
Նոյեմբերի 5-ին վաղ առավոտյան Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմեկնի Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ նոյեմբերի 7-ից 12-ը կմասնակցի ընկերական մրցաշարի: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Էստոնիայի ու Մալթայի հավաքականները:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահներ`
Աննա Կարապետյան «Քոլեջ»
Անի Ներսիսյան «Բանանց»
Պաշտպաններ`
Նելլի Ստեփանյան «Քոլեջ»
Մարիամ Թորգոմյան «Բանանց»
Անի Ղուկասյան... մանրամասն »
03.11.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 26-րդ տուր
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները`
«Միկա-2» - «Արարատ-2» 0:0
«Գանձասար-2» - «Փյունիկ-2» 0:1 Գոլ` Սարգիս Արոյան, 69
«Պատանի» - «Բանանց-2» 1:1 Գոլեր` Գևորգ Հ. Օհանյան, 40 («Պատանի»); Սեմյոն Մուրադյան, 82 («Բանանց-2»)
«Շիրակ-2» - «Շենգավիթ» 0:1 Գոլ` Հովհաննես Մնացականյան, 25
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
30.10.2008
Ռուբեն Հայրապետյան. «Հակված չեմ ամբողջ մեղքը գցել մարզչի վրա»
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Նախ ներկայացվեց ՀՖՖ նոր տարբերանշանի մի քանի տարբերակ, որոնց միջև և պետք է կատարվի ընտրությունը: Տարբերակները քննարկվեցին մամուլի-ասուլիսին ներկա գտնվող լրագրողների հետ: Հնչեցին կարծիքներ, որոշ առաջարկներ:ՀՖՖ նոր տարբերանշանը կհաստատվի առաջիկայում կայանալիք ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ: Ի դեպ ՀՖՖ նոր տարբերանշանը կօգտագործվի միայն ադմինիստրատիվ նպատակներով, իսկ Հայաստանի ազգային հավաքականների մարզահագուստի վրա... մանրամասն »
30.10.2008
ՍԹԱՐ ազգային առաջնություն. 25-րդ տուր
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ՍԹԱՐ ազգային առաջնության 25-րդ տուրի հանդիպում`
«Ուլիս»-«Բանանց» 1:0 Գոլը` Արտաշես Բաղդասարյան, 52
«Արարատ»-«Շիրակ» 2:1 Գոլերը` Մարկոս, 22, Ռենատո, 32 («Արարատ»), Կարեն Կարապետյան, 74 («Շիրակ»)
«Փյունիկ»-«Միկա» 3:0 Գոլերը` Սարգիս Հովսեփյան, 20, 11մ, Գևորգ Ղազարյան, 72, Ալբերտ Թադևոսյան, 88
«Գանձասար»-«Կիլիկիա» 2:2 Գոլերը` Ալեքսանդր Պետրոսյան, 53, Լեանդրո, 65 («Գանձասար»), Կարեն Խաչատրյան, 44, 72... մանրամասն »
28.10.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին զիջեց էստոնացիներին
Հոկտեմբերի 27-ին ուշ երեկոյան Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց իսպանական Տեներիֆեում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Էստոնիայի հավաքականն էր: Երրորդ տուրից առաջ մեր թիմը դեռ հաջորդ փուլ անցնելու հնարավորություններ ուներ: Անհնրաժեշտ էր հաղթել էստոնացիներին որքան հնարավոր է խոշոր հաշվով և հուսալ, որ զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Անգլիա մրցավեճում, հաղթանակ կտոնեն տանտերերը: Չնայած Հայաստանի հավաքականն Էստոնիայի հետ մրցավեճում ուներ... մանրամասն »