03.09.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 98-րդն է
2008 թվականի սեպտեմբերի 3-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 98-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է շարունակում է ընթանալ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին հետևում է աշխարհի չեմպիոն` Իտալիայի ընտրանին, իսկ երրորդ տեղում է Եվրո-2008-ի եզրափակչի մասնակից Գերմանիայի ընտրանին:
1. Իսպանիա – 1565 (միավոր)
2. Իտալիա – 1339
3. Գերմանիա – 1329
4. Հոլանդիա – 1295
5. Խորվաթիա – 1266
6. Բրազիլիա –... մանրամասն »
02.09.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 4-ին ժամը 12:15-ից մինչև 12:30-ը «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «բաց դռների» ժամ: Բոլոր լրագրողները կարող են 15 րոպեի ընթացքում զրուցել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, ապա 12:30-ից սկսած 30 րոպեի ընթացքում լրագրողների հարցերին կպատասխանի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը: Մինչև սեպտեմբերի 6-ը դա կլինի լրագրողների միակ հնարավորությունը շփվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ: մանրամասն »
01.09.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ-ում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանի և Հայաստանի բոլոր ազգային հավաքականների նոր մարզահագուստի շնորհանդեսը, որին կհաջորդի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Մուտքը բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ազատ է: մանրամասն »
01.09.2008
Իսպանիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական բրիգադը
Սեպտեմբերի 10-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Իսպանիա – Հայաստան մրցավեճը կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական կազմը: Այն կգլխավորի Տոնի Ասումաան, նրան կօգնեն Յուկա-Պեկա Կոսկելան և Էսա Վեհվիլայնեն, 4-րդ մրցավարն է Պետերի Կարին: ՖԻՖԱ-ի պատվիրակ է նշանակվել սերբ Դուշան Մարավիչը, իսկ մրցավարների տեսուչ իռլանդացի Պատրիկ Քելլին Հիշեցնենք, որ Իսպանիա – Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա Ալբասետե քաղաքի «Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում, ժամը 00:55-ին: մանրամասն »
31.08.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության. 18-րդ տուր
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 18-րդ տուրի վերջին հանդիպումը`
"Շիրակ"-"Արարատ" 1:2 Գոլեր – Գառնիկ Սարգսյան, 19 ("Շիրակ"), Մարկոս, 28, Կարեն Նավոյան, 88 ("Արարատ")
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »
31.08.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 18-րդ տուր
Օգոստոսի 29-ին և 31-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Շիրակ-2»-«Արարատ-2» 1:0 Գոլը` Կարեն Կարապետյան, 88
«Միկա-2»-«Փյունիկ-2» 1:1 Գոլերը` Վիգեն Համբարձումյան, 16 («Միկա-2»), Կառլեն Հովոյան, 88 («Փյունիկ-2»)
«Բանանց-2»-«Շենգավիթ» 1:2 Գոլերը` Սարգիս Նասիբյան, 90+1 («Բանանց-2»), Ադոֆֆե Շովբոյ, 23, Գեղամ Հարությունյան, 77 («Շենգավիթ»)
«Պատանի»-«Գանձասար-2» 2:2 Գոլերը`... մանրամասն »