03.03.2008
Ֆուտզալ. Հայաստան - Ֆինլանդիա 0:1
Մարտի 3-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը 2008 թ. աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Ֆինլանդիայի հավաքանն էր, որին մեր տղաները զիջեցին 0:1 հաշվով: Խմբի մյուս խաղում չեխերն առավելության Ադրբեջանի ընտրանու նկատմամբ 3:2 հաշվով: Ի դեպ հաղթական գոլը տանտերերը խփեցին հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ: Չեխիայի ընտրանին 9 միավորով ճանաչվեց խմբի հաղթող ու հայտնվեց հաջորդ փուլում: մանրամասն »
01.03.2008
Ֆուտզալ. Չեխիա – Հայաստան 2:0
Փետրվարի 29-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը 2008 թ. աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Տանտերերի` Չեխիայի հավաքականի հետ խաղում, մեր տղաները պարտվեցին 0:2 հաշվով:
Ադրբեջանի ընտրանին 4:2 հաշվով հաղթեց ֆիններին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի ու Ֆինլանդիայի թիմերը կորցրեցին խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները: մանրամասն »
29.02.2008
Հայտարարություն
«Բանանց», «Քոլեջ» և «Ֆուրման» ֆուտբոլային ակումբները հավաքագրում են 1992-ից մինչև 1998 (ներառյալ) թվականներին ծնված աղջիկներին:
Ակումբների կոնտակտները`
«ԲԱՆԱՆՑ» ՖԱ – Հասցե` Ջիվանու 2
Հեռ` 091 50 19 56
«ՖՈՒՐՄԱՆ» ՖԱ – Հասցե` Բեկնազարյան 5, թիվ 188 միջնակարգ դպրոց
Հեռ`091 01 06 30
«ՔՈԼԵՋ» ՖԱ – Հասցե` Մոլդովական 32 ա. Առևտրի և սպասարկման պետական քոլեջ
Հեռ` 67 23 01
093 93 07 08 մանրամասն »
28.02.2008
Ֆուտզալ. Հայաստան - Ադրբեջան 1:9
Փետրվարի 28-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին 1:9 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Վլադիմիր Մխիթարյանը:
Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն:
Մանրամասն կարող եք տեսնել այստեղ...
մանրամասն »
25.02.2008
Հրապարակվեց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի կազմը
Փետրվարի 25-ին Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, հրապարակեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր փետրվարի 27-ից մարտի 2-ը չեխական Պարդուբիցե քաղաքում կմասնակցեն 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ընտրանիները:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցուցակը`
Էռնեստ Ակոպով
Արտակ Հարությունյան
Հակոբ Լոբասյան
Արթուր Կարապետյան
Ռոման Սիմոնյան
Արմեն Գյուլամբարյան
Արմեն... մանրամասն »
21.02.2008
ՀՖՖ-ն պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի դիպլոմով
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող "Grassroots Football" ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին:
"Grassroots Football" ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից, որի նպատակն է մասայական ֆուտբոլի զարգացումը Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության անդամ բոլոր երկրներում:
2007 թվականին ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է դիպլոմով` որպես "Grassroots Football" ծրագրի շրջանակներում տարվա լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա (Most Valuable Grassroots Football Event 2007):
2008 թվականի փետրվարի 20-ին նշված... մանրամասն »