14.02.2008
"Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի ներկայացուցիչները կժամանեն Երևան
2008 թվականի փետրվարի 17-ից 19-ը Երևան են ժամանելու "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի համակարգող Վալերի Չոլարիան, CCPA (Cross Culture Project Association) Միջմշակութային Ծրագրերի Ասոցիացիայի տնօրեն Անդերս Լևինսենը և "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հարավկովկասյան երկրների վերահսկող Հենինգ Կուրլանդը։
Այցի նպատակն է` հանդիպումն և ֆուտբոլի մասսայականության պետական աջակցության քննարկումը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ։
2003 թ. ի վեր... մանրամասն »
14.02.2008
Հայտարարություն
2008 թ. փետրվարի 15-ից սկսվում է լրագրողների հավատարմագրումը` Մայիսի 22-ից 27-ը Երեւանում կայանալիք ՈՒԵՖԱ-ի մինչեւ 19 տարեկանների մրցաշարի էլիտ-ռաունդի հանդիպումները լուսաբանելու համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. փետրվարի 15-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երեւանում կայանալիք ՈՒԵՖԱ-ի մինչեւ 19 տարեկանների մրցաշարի էլիտ-ռաունդի հանդիպումները լուսաբանելու համար։
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն նշված մրցաշարի համար
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված... մանրամասն »
13.02.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ չորս տեղով
Փետրվարի 13-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 81-րդ հորիզոնականը: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում են Բրազիլիայի և Իտալիայի ընտրանիները:
1. Արգենտինա – 1518 (միավոր)
2. Բրազիլիա – 1502
3. Իտալիա – 1484
4. Իսպանիա – 1352
5. Գերմանիա – 1281
6. Չեխիա – 1244
7. Ֆրանսիա – 1223
8. Պորտուգալիա – 1191
9. Հոլանդիա – 1179
10. Հունաստան – 1142
18.... մանրամասն »
13.02.2008
Մարտի 26-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Մարտի 26-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Հայաստանի և Ղազախստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հոլանդական Ռոտերդամ քաղաքում: մանրամասն »
11.02.2008
ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացավ QUALICERT հավաստագիրը
Երեք տարին մեկ ՈՒԵՖԱ-ի կողմից լիազորված SGS աուդիտորական ընկերությունն անցկացնում է հավաստագրային ստուգումներ, ինչի նպատակը ֆեդերացիաների կամ լիգաների Արտոնագրման բաժինների ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանելիության ստուգումն է:
Առաջին նման ստուգումը, որին մասնակցել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Արտոնագրման բաժինը տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 29-ին, որի արդյունքում բաժինը ստացել է QUALICERT ծառայությունների մատուցման որակի համապատասխանելիության հավաստագիրը:
2005 թվականի օգոստոսի 8-ին և 2006 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՖՖ Արտոնագրման բաժինը... մանրամասն »
06.02.2008
Հայաստան-Իսլանդիա 0:2
Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Մալթայի միջազգային մրցաշարի վերջին` երրորդ տուրը: Հայաստանի ազգային ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականին:
Յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով սեփական դարպասը մեկական գնդակ` մեր թիմը կրեց իր առաջին պարտությունն այս մրցաշարում: Մրցակցի կազմում աչքի ընկան Տրուգվի Գուդմունդսոնն (45') ու Գուննար Տորվալդսոնը (76'): Տուրի մյուս մրցավեճում բելառուսները նվազագույն հաշվով (1:0) առավելության հասան Մալթայի թիմի նկատմամբ, վաստակեցին 6 միավոր և, գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ, ճանաչվեցին մրցաշարի հաղթող:
Հայաստանի հավաքական` Մ.Ազիզյան,... մանրամասն »