22.01.2008
Վարդան Մինասյանը հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր 2008 թվականի փետրվարի 2-ից 6-ը կմասնակցեն Մալթայի միջազգային մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Մալթայի, Բելառուսի ու Իսլանդիայի ընտրանիները: Հունվարի 27-ից-31-ը կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում հրավիրված 29 ֆուտբոլիստներից կընտրվեն 20-ը, ովքեր կմեկնեն Մալթա:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի... մանրամասն »
22.01.2008
Հայտարարություն
ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ դառնալու ցանկություն ունեցողները, ովքեր պատրաստ կլինեն սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություններ, պետք է մինչև 2008 թվականի մարտի 10-ը ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա:
Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է`
- ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, որը ուժի մեջ է 2007 թվականի օգոստոսի 1-ից
- ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգերը
- Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման ՖԻՖԱ-ի կանոնակարգերը, 2008 թվականի հրատարակում, որը ներառում է հավելվածներ (1-ից 6-ը)
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների... մանրամասն »
21.01.2008
Երևանի «Հանրապետական» մարզադաշտը վերակառուցվում է
Հունվարի 20-ից սկսվել են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մասնակի վերակառուցման աշխատանքները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսրայելական Green Diversified LTD ընկերության հետ, որը կկառավարի խաղադաշտի վերակառուցման աշխատաքները` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:
Նախատեվում է նաև վերակառուցել բարձրակարգ սպասարկման (VIP) սրահները, անվտանգության համակարգը, կտարվեն ֆուտբոլասերների մարզադաշտ մուտք գործելու և ելնելու ենթակառուցվածքային բարելավման աշխատանքներ:
Բացի այդ, ՀՖՖ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք միջազգային... մանրամասն »
17.01.2008
2010 թ. Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 30-ին
Հունվարի 17-ին ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկի վիճակահանությունն անցկացնել հունվարի 30-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ:
Հիշեցնենք, որ 5-րդ խմբում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի ազգային ընտրանիները: մանրամասն »
16.01.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ ութ տեղով
Հունվարի 16-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 8 տեղով և Լատվիայի ընտրանու հետ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 85-րդ հորիզոնականը: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում են Բրազիլիայի և Իտալիայի ընտրանիները:
1. Արգենտինա – 1523 (միավոր)
2. Բրազիլիա – 1502
3. Իտալիա – 1489
4. Իսպանիա – 1349
5. Գերմանիա – 1305
6. Չեխիա – 1290
7. Ֆրանսիա – 1243
8. Պորտուգալիա – 1241
9. Հոլանդիա – 1170
10. Խորվաթիա –... մանրամասն »
09.01.2008
2010 թ. Աշխարհի Գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ խմբի խաղացանկը կորոշի ՖԻՖԱ-ն
Երեկ` հունվարի 8-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հանդիպեցին 2010 թ. Աշխարհի Գավաթի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ խմբում ընդգրկված հավաքականների` Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Հայաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչները` քննարկելու ու հաստատելու ընտրական փուլի խաղացանկը: Մեր պատվիրակությունը Բարսելոնայում ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանն ու Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը:
Երկար բանակցություններից հետո բոլոր կողմերն եկան համաձայնության և խաղացանկը պատրաստ էր, բայց վերջին պահին խնդիրներ ծագեցին... մանրամասն »