30.07.2012
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2012թ. հուլիսի 30-ին սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպման լուսաբանման համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. հուլիսի 30-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպման լուսաբանման համար:
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել... մանրամասն »
30.07.2012
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2012 թվականի օգոստոսի 31-ը (ներառյալ):
Քննությունը տեղի է ունենալու ս/թ սեպտեմբերի 27-ին ՀՖՖ գրասենյակում ժամը 10:00-ին:
Քննությունն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է`
- ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2012 թվականի մայիսի 25-ին Բուդապեշտի... մանրամասն »
29.07.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 16-րդ տուր
Հուլիսի 29-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Արարատ»-«Շիրակ» 0:2 (0:0)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Ֆոֆանա Բեկո Իսմաիլ, 70, Լամին Լի Յորո, 80
«Ուլիս»-«Գանձասար» 0:2 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արտաշես Զաքարյան, 57, Ռեջիլիո Սիդորֆ, 62
«Բանանց»-«Փյունիկ» 0:3 (0:2)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան... մանրամասն »
28.07.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 16-րդ տուր
Հուլիսի 28-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝
«Իմպուլս»-«Միկա» 2:1 (1:1)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան
Գոլերը՝ Վահագն Այվազյան, 13, Նորայր Գյոզալյան, 87 («Իմպուլս»), Արեգ Ազատյան, 28 («Միկա») մանրամասն »
27.07.2012
Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից
2012թ. օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Առաքման համար... մանրամասն »
27.07.2012
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Հուլիսի 30-ին նշանակված «Կինգ դելյուքս»-«Միկա» հանդիպումը՝ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի «Միկա» մարզադաշտում հուլիսի 30-ին, ժամը 18:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »