02.06.2012
ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները՝ հունիսի 3-ին
Հունիսի 3-ին «Փյունիկ» մարզադպրոցում տեղի կունենան ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթի խաղարկության երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Երրորդ տեղի համար կպայքարեն Կոտայք-1, Հրազդան N11 և Սյունիք-1, Գորիս N6, իսկ հաղթողի կոչումը կվիճարկեն Գեղարքունիք-2, Մարտունի N3 և Գյումրի N15 թիմերը: Եզրափակիչ հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնց կտրվի եզրափակիչ հանդիպման առաջին հարվածի հնարավորությունը:
Երրորդ տեղի համար հանդիպումը կմեկնարկի ժամը 10:00-ին, այնուհետև կկայանա ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը և մրցանակակիրների... մանրամասն »
02.06.2012
Հայաստանի առաջնության. Բարձրագույն խումբ. 11-րդ տուր
Հունիսի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները՝
«Միկա»-«Ուլիս» 3:1 (1:1)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան
Գոլերը՝ Գևորգ Պողոսյան, 38, Ռաֆայել Ղազարյան, 70, Սեմյոն Մուրադյան, 90+3 («Միկա»), Նորայր Գրիգորյան, 8 («Ուլիս»)
«Արարատ»-«Իմպուլս» 0:2 (0:0)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Արման Ղուշչյան
Գոլերը՝ Արթուր Բարսեղյան, 47, Նարեկ Դավթյան, 68 մանրամասն »
01.06.2012
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Հունաստանի ընտրանուն
Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց 0:1 հաշվով Հունաստանի ազգային ընտրանու հետ մրցավեճում, որը կայացավ մայիսի 31-ին Ավստրիական Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում: Հանդիպման միակ գոլը հույները անցկացրեցին 23-րդ րոպեին: Կարագունիսը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և հսկողությունից դուրս մնացած Կիրյակոս Պապադոպուլոսը գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում մեր թիմը հնարավորություններ ուներ վերականգնելու հաշվի հավասարակշռությունը, սակայն բազմաթիվ հնարավորություններից ոչ մեկը չկարողացավ օգտագործել: Հույներն ունեին... մանրամասն »
01.06.2012
Ավարտվեցին ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները
Երեւանի Աբովյան 21 բակում, ուր վերջերս բացվել է արհեստական խոտածածկով հերթական փոքր խաղադաշտը, տեղի ունեցան ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի կիսաեզրափակչի հանդիպումները, որոնք վերածվեցին մասսայական ֆուտբոլի տոնի: Մեծ ոգեւորությամբ անցած հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
Կոտայք-1, Հրազդան N11 - Գեղարքունիք-2, Մարտունի N3 7:8
Սյունիք-1, Գորիս N6 - Գյումրի N15 4:20
Այսպիսով եզրափակչի առաջին և երկրորդ տեղերի համար կպայքարեն` Գեղարքունիք-2, Մարտունի N3 - Գյումրի N15, իսկ երրորդ տեղի համար`Կոտայք-1, Հրազդան N11 - Սյունիք-1, Գորիս N6 թիմերը:
Եզրափակիչ... մանրամասն »
31.05.2012
Հունաստան – Հայաստան հանդիպումն այսօր՝ ժամը 22:30-ին
Մայիսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Հունաստանի ազգային ընտրանու հետ: Երեկ մեր թիմն անցկացրեց միակ նախատեսված մարզումն Ավստրիայում, իսկ այսօր ֆուտբոլիստներին հանգիստ է տրված: Տեղական ժամանակով ժամը 17:45-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Կուֆշտայն քաղաքը, որը գտնվում է Ֆուլպմես բնակավայրից 90 կիլոմետր հեռավորության վրա: Հանդիպումը տեղի կունենա Գրենցլանդշտադիոն մարզադաշտում, որը տեղավորում է 5.000 հանդիսական: Տեղեկացնենք նաև որ հանդիպումը հեռարձակվելու Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Առաջին ալիքով:
մանրամասն »
31.05.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 11-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Մայիսի 2-ին և 3-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Արարատ
-Իմպուլս
Արման
Ղուշչյան
Արթուր
Գդլյան
Ատոմ
Սևգուլյան
Էդգար
Սահակյան
Աշոտ... մանրամասն »