23.05.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Իսպանիայի ընտրանուն
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանուց այսօր Իտալիայում մեկնարկած Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարում: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 65-րդ րոպեին Սուսոն բացեց խաղի հաշիվը, 7 րոպե անց Դավիթ Հակոբյանը անցկացրեց պատասխան գնդակը: Իսպանացիներին հաջողվեց կորզել հաղթանակը չորրորդ ավելացված րոպեին. Աչքի ընկավ Խուանմին:
Ավելացնենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում իսպանացիները մնացել էին 10 հոգով, իսկ 84-րդ րոպեին Ռոդրիգեսը չիրացրեց 11-մետրանոց հարվածը:
Զուգահեռաբար ընթացող... մանրամասն »
23.05.2012
ՀՖՖ-ն և Կոկա-Կոլա ընկերությունը հայտարարում են մրցույթ
Ուղարկիր խաղարկության հարցերի պատասխանները [email protected] էլ. հասցեին մինչև մայիսի 31-ը և շահիր 3 MP3 փլեյերներից, 20 Կոկա-Կոլա գնդակներից և Հայաստան-Ղազախստան խաղի 20 տոմսերից մեկը:
1. Աշխարհում ամեն վայրկյան քանի՞ բաժակ Կոկա-Կոլա ընկերության ըմպելիք է սպառվում:
2. Ե՞րբ է Կոկա-Կոլա ըմպելիքը ներկայացվել Հայաստանում:
3. Եթե մինչ այժմ արտադրված Կոկա-Կոլա ըմպելիքը լցվեր 250մլ շշերի մեջ և շարվեր իրար հետևից, ապա այդ շարքը կհասներ դեպի Լուսին և հետ ....... անգամ:
4.2009թ.-ից մինչ այժմ գործող նշանաբանն է՝...:
5. Ե՞րբ է տեղի ունեցել Ֆուտբոլի Եվրոպայի առաջին... մանրամասն »
23.05.2012
Մեկնարկել է ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության երկրորդ փուլը
Մայիսի 21-ին մեկնարկել է ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի երկրորդ փուլը: Մրցաշարի 1/16 եզրափակչի հանդիպումները տեղի ունեցան Երևանի երեք համայնքներում գտնվող «փոքր դաշտերում»: Հանդիպումների արդյունքում կազմվեցին 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը՝ Սյունիք-2-Էրեբունի, Կոտայք-1-Գյումրի N18, Գեղարքունիք-2-Լոռի-2, Արցախ-2-Երևան N 125, Գեղարքունիք-1-Երևան N37, Երևան N37-Սյունիք-1, Նուբարաշեն-Գյումրի N15, Վայոց Ձոր-2-Վայոց Ձոր-1:
1/8 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 24-ին Ագաթանգեղոս 7 (ժամը 12:00-ից) և Ավան, Հովհաննիսյան թաղամաս (ժամը 13:00-ից) հասցեներով գտնվող... մանրամասն »
22.05.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը Իտալիայում պատրաստավում է վաղվա հանդիպմանը
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը արդեն ժամանել է մրցաշարի անցկացման վայր՝ իտալական Գաբիչե Մարե քաղաք և հանգրվանել է «Միկելաչի» հյուրանոցում: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից տեղեկացրել է ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, թիմը կանցկացնի այսօր մեկ մարզում, նախապատրաստվելով վաղը կայանալիք Իսպանիայի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ առաջին հանդիպմանը:
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 22-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ մայիսի 23-ին մեկնարկում է... մանրամասն »
22.05.2012
ՀՖՖ աշխատակազմը` ակադեմիական եւ մագիստրոսական նոր որակավորմամբ. ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին
Եվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարմանը նպաստելը միշտ էլ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով, Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ, ՈՒԵՖԱ-ն մշակեց մի շարք կրթական ծրագրերՙ ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ամրապնդելու եւ կազմավորելու ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմի արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալունՙ վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:
ՈՒԵՖԱ-ի ակադեմիական... մանրամասն »
22.05.2012
Հայաստանցի մարզիչներն ու հրահանգիչներն ուսումնասիրում են բելգիական փորձը
Մայիսի 21-ից Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է UEFA Study Group Scheme ծրագրի շրջանակներում «Մարզչական կրթություն» թեմայով սեմինարը, որի նպատակն է վերապատրաստել ազգային ասոցիացիաների հրահանգիչներին:
Սեմինարի մասնակիցները ուսումնասիրելու են մարզիչների պատրաստման և վերապատրաստման ոլորտում Բելգիական ասոցիացիայի փորձը: Հայաստանի պատվիրակության կազմում են Ղազար Հակոբջանյանը (ՀՖՖ արտոնագրման բաժնի մասնագետ), Արմեն Գյուլբուդաղյանցը (ՀՖՖ հրահանգիչ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ), Սուրեն Չախալյանը (ՀՖՖ հրահանգիչ, Փյունիկ ՖԱ), Աբրահամ Խաշմանյանը (ՀՖՖ հրահանգիչ), Աշոտ Ավետիսյանը (ՀՖՖ... մանրամասն »