01.12.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 32-րդ տուր
Դեկտեմբերի 1-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Իմպուլս»-«Արարատ» 0:1 (0:1)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլը՝ Գևորգ Նռանյան, 1
«Ուլիս»-«Միկա» 0:1 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլը՝ Վարդգես Սաթումյան, 85 մանրամասն »
30.11.2012
Մեկնարկում է 2012-2013թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնությունը
Դեկտեմբերի 1-ին մեկնարկում է 2012-2013թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնությունը: Մրցաշարում կմասնակցեն «Շահումյան» (Երևան), «Պոլիտեխնիկ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Արմավիր» (Արմավիր) և «Թալգրիգ» (Վանաձոր) թիմերը: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով: Չորս շրջանից բաղկացած մրցաշարը կավարտվի 2013թ. մայիսի 19-ին:
Առաջնության խաղացանկը կարող եք ներբեռնել այստեղ մանրամասն »
30.11.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. Սպասարկող անձնակազմեր
Դեկտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Իմպուլս
-Արարատ
Գևորգ
Եղոյան
Գևորգ
Շախկալդյան
Արմեն
Կոստանյան
Մանուկ
Ֆահրադյան... մանրամասն »
29.11.2012
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը
Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ ԱՊՀ) ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին:
Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձևավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ հետխորհրդային տարածքի լավագույն ակումբների մրցակցությունը ԱՊՀ միացյալ առաջնության շրջանակներում կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով և, որ այսպիսի... մանրամասն »
29.11.2012
Կանանց ֆուտբոլի գծով ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը Հայաստան
Նոյեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ֆուտբոլային հետաքրքիր միջոցառում, որին ներկա էին հյուրեր` ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման մենեջեր Էմիլի Շոն և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ, ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Հեյկե Ուլրիխը:
Միջոցառմանը մասնակցում էին աղջիկների մանկապատանեկան տարիքի 5 թիմեր: 2 թիմով ներկայացված էր Երևանը (մարզիչ` Լիաննա Հայրապետյան), մեկական թիմերով` Արթիկը (մարզիչ`Գագիկ Ստեփանյան), Էջմիածինը (մարզիչ` Նունե Եսաֆյան) և Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղը (մարզիչ` Սոկրատ... մանրամասն »
29.11.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Դեկտեմբերի 1-ին նշանակված «Իմպուլս»-«Արարատ» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »