06.04.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 1-ին տուր. Սպասարկող անձնակազմեր
Ապրիլի 10-ին կկայանան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 1-ին տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը`
Խաղը
Մրցավար
1-ին օգնական
2-րդ օգնական
4-րդ պաշտոնյա
Տեսուչ
Կինգ Դելյուքս
-Արարատ-2
Էդգար
Սահակյան
Խաչատուր
Հովհաննիսյան
Հարություն
Համբարձումյան
Անդրանիկ
Գաբրիելյան... մանրամասն »
06.04.2012
Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն
Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի Գավաթի խաղարկության պատասխան «Ուլիս»-«Իմպուլս» կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »
06.04.2012
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 1-ին տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն
Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 10-ին, ժամը 16:00-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Շիրակ-2»-«Գանձասար-2» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »
05.04.2012
Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ»
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: «Քանի որ վնասվածքս թեթեւ էր, կարողացա շուտ վերականգնվել եւ հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է որ մասնակցի, տեղի... մանրամասն »
05.04.2012
Արաս Օզբիլիս. «Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում»
Հոլանդիայի առաջնության հերթական տուրի «Այաքս» – «Հերակլես» խաղում Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք էր ստացել և փոխարինվել էր: Մեկ օր անց «Այաքսի» պաշտոնական կայքը հայտնեց, որ Արասի վնասվածքը լուրջ չէ և նա մասնակցում է մարզումներին: Այս լուրերը հաստատեց ինքը՝ Արաս Օզբիլիսը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում: «Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում և պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ» այսօր ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արաս Օզբիլիսը: մանրամասն »
05.04.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին, ժամը 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա «Փյունիկ» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »