05.04.2012
Հայաստանի ֆուտզալի առաջնության 15-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն
Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին Ֆուտբոլի Ակադեմիա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նշանակված «Շահումյան» – «Թալգրիգ» հանդիպումը տեղի կունենա Վանաձորում, «Հայաստան» մարզադահլիճում, ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »
05.04.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կխաղա «Կինգ Դելյուքսի» հետ
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի «Կինգ Դելյուքս» թիմի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին «Փյունիկ» մարզադաշտում: մանրամասն »
04.04.2012
Վարդան Մինասյանը Հոլանդիայում կհետեւի Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որոկավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:
Այնուհետև Վարդան Մինասյանը կմեկնի Հոլանդիա, որտեղ կհետեւի Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին, կհանդիպի եւ կզրուցի Նորայր Մամեդովի հետ: մանրամասն »
03.04.2012
Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցելու են “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում
Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում են, որ համագործակցելու են “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է Վայոց Ձոր և Սյունիք մարզերի Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքներում:
Գեոթիմ ընկերությունը պարտավորություն է վերցրել նպաստել այս համայնքների երկարաժամկետ զարգացմանը, որի անբաժանելի մասն է լինելու սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը և երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը: Սա ընկերության հերթական սոցիալական ծրագիրն է, որտեղ սերտ համագործակցությունը Գեոթիմի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և երեք համայնքների... մանրամասն »
02.04.2012
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 14-րդ տուր
Մարտի 31-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները`
«Հրազդան»-«Արմավիր» 4:4
Հրազդան, «Հրազդան» ՄՊՄԴ
Մրցավար` Սամվել Զարգարյան
Գոլերը` «Հրազդան» - Վահան Սարգսյան-2, Արամայիս Գրիգորյան-1, Վանիկ Ղազարյան-1:
«Արմավիր» - Արման Սահակյան-2, Գևորգ Մկրտչյան-1, Հայկ Դոլինյան-1:
«Թալգրիգ»-«Գյումրի» 3:4
Վանաձոր, «Հայաստան» մ/դ
Մրցավար` Արթուր Համբարձումյան
Գոլերը` «Թալգրիգ» - Սերգեյ Հովսեփյան-1, Արմոնդ Ավագյան-1, Էդվարդ Մկրտչյան-1:... մանրամասն »
01.04.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 2-րդ տուր
Ապրիլի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները՝
«Ուլիս»-«Գանձասար» 0:0
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Արարատ»-«Շիրակ» 1:2 (1:2)
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Մրցավար` Արման Ղուշչյան
Գոլերը` Արա Հակոբյան, 9 («Արարատ»), Գևորգ Հովհաննիսյան, 13, Ֆոֆանա Բեկո Իսմաիլ, 33 («Շիրակ») մանրամասն »