20.02.2012
Վարդան Մինասյան. «Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է»
Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարի շրջանակներում է սկսում 2012 թվականի իր առաջին նախապատրաստական հավաքը: Ծրագրային մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:
Ինչպես նշեցինք,... մանրամասն »
18.02.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց «Փյունիկ-2»-ին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում փետրվարի 18-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-2» թիմի հետ, ավարտելով ուսումնամարզական հավաքը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Փյունիկ-2»-ի: մանրամասն »
17.02.2012
Այսուհետ նաեւ մանկապատանեկան ֆուտբոլի պաշտոնական էջ Facebook սոցիալական ցանցում եւ ալիք` YouTube-ում
Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Մանկապատանեկան ֆուտբոլի իր հատուկ պաշտոնական էջը կունենա Facebook սոցիալական ցանցում եւ պաշտոնական ալիքը` YouTube -ում: Այն պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առաջնահերթությամբ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարական զարգացման քաղաքականության հիմքում է հատկապես վերջին տասը տարիներին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ առիթներով հատուկ կարեւորել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծրագրային այլ ձեռնարկումներ, որոնք ուղղված են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:... մանրամասն »
16.02.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը հաղթեց «Միկա-2»-ին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում շարունակվող ուսումնամարազական հավաքի շրջանակներում փետրվարի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Միկա-2» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով` հօգուտ Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի:
Փետրվարի 18-ին, ժամը 12:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ուժերը կչափի "Փյունիկ-2"-ի հետ: մանրամասն »
15.02.2012
Հայաստանը 41-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
2012 թվականի փետրվարի 15-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հունվարի 18-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է չորս տեղով և 639 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 41-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի մարտի 7-ին:
1. Իսպանիա – 1566 (միավոր)
2. Գերմանիա – 1369
3. Հոլանդիա – 1365
4. Ուրուգվայ - 1317
5.... մանրամասն »
15.02.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի շրջանակներում ազգային ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին Ռոման Սիմոնյանի սաները ուժերը կչափեն “Միկա-2”-ի, իսկ փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին` “Փյունիկ-2”-ի հետ մանրամասն »