14.12.2011
ՀՖՖ նախագահը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել են ԼՂՀ պետական պարգեւներով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ ժամանել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովը, որին ներկա են եղել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Համաժողովի ավարտին գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պարգեւատրել է ԼՂՀ «Հայրենյաց... մանրամասն »
14.12.2011
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվերներ է հանձնել ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների
Բարեգործական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովի ընթացքում ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների նվիրաբերել է հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ և սառնարաններ: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տարին անընդմեջ է բարեգործական առաքելությամբ ժամանում Ստեփանակերտ: Հենրիխ Մխիթարյանը Ստեփանակերտում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Հաջորդ բարեգործական այցը ՀՖՖ նախագահը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կիրակացնեն դեկտեմբերի... մանրամասն »
13.12.2011
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Արցախում են
Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Մանրամասներն այսօր` օրվա ընթացքում: մանրամասն »
08.12.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. դեկտեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այն ԶԼՄ-ի ներկայացուցիչները, ովքեր կցանկանան լուսաբանել այցը, պետք է դիմեն ՀՖՖ մամուլի քարտուղարություն և հաստատեն իրենց ներկայությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 15:00-ը: Դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանից լրագրողների պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ:
Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ... մանրամասն »
05.12.2011
Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 5-րդ և 8-րդ տուրեր
Դեկտեմբերի 3-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 5-րդ և 8-րդ տուրերի հետաձգված հանդիպումները`
«Թալգրիգ»-«Արմավիր» 16:4
Վանաձոր, «Հայաստան» մ/դ
Մրցավար` Սամվել Զարգարյան
Գոլերը` «Թալգրիգ» - Էդվարդ Մկրտչյան-5, Տիգրան Մելիքյան-3, Արմոնդ Ավագյան-3, Հրանտ Կազազյան-2, Նորայր Մուկուչյան-1, Գոռ Շահբազյան-1, Վահե Մարտիրոսյան-1:
«Արմավիր» - Մարսել Գրիգորյան-2, Սամվել Անտոնյան-1, Աշոտ Սահակյան-1:
«Գյումրի»-«Հրազդան» 9:7
Գյումրի, Լ. Իշտոյանի մ/դ
Մրցավար` Էդուարդ Միքայելյան
Գոլերը`... մանրամասն »
29.11.2011
2014թ. Աշխարհի առաջնություն. Հայաստանը կսկսի պայքարը Մալթայում
Նոյեմբերի 28-ին Պրահայում հաստատվեց 2014թ. Աշխարհի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Հիշեցնենք, որ այս խմբում ընդգրկված են Հայաստանի, Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի ընտրանիները: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի պայքարը 2012թ. սեպտեմբերի 7-ին Մալթայում, իսկ ընտրական մրցաշարը կավարտի Իտալիայում 2013թ. հոկտեմբերի 15-ին:
Ներկայացնում ենք B խմբի խաղացանկը`
07.09.12 Բուլղարիա-Իտալիա
Մալթա-Հայաստան
Դանիա – Չեխիա
11.09.12 Իտալիա-Մալթա
Բուլղարիա-Հայաստան
12.10.12 Հայաստան-Իտալիա
Չեխիա-Մալթա... մանրամասն »