08.11.2011
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը ցավակցում են հայկական ֆուտբոլի վետերան Ժակ Սուփրիկյանի մահվան կապակցությամբ: մանրամասն »
07.11.2011
Ռաֆայել Նազարյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Չեխիայի (նոյեմբերի 11-ին) և Ուելսի (նոյեմբերի 15-ին) թիմերի հետ:
Երիտասարդական ընտրանին նոյեմբերի 7-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Արսեն Պետրոսյան, «Փյունիկ»
Կարեն Իսրայելյան, «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Հովհաննես... մանրամասն »
07.11.2011
Տեղի ունեցավ 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն ութ թիմ բաժանված էին երկու զամբյուղի, ըստ առաջնության ամփոփիչ աղյուսակում զբաղեցրած տեղերի: Առաջինում` «Ուլիս», «Փյունիկ», «Գանձասար» և «Բանանց» թիմերը, երկրորդում` «Միկան», «Իմպուլսը», «Շիրակը» և «Արարատը»:
Վիճակահանություն արդյունքում 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը`
«Ուլիս»-«Արարատ» (հանդիպումները... մանրամասն »
05.11.2011
Ավարտվեց 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
Ավարտվեց 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Նոյեմբերի 5-ին կայացան 28-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Արարատ»-«Շիրակ» 1:3 (0:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Գևորգ Կարապետյան, 83 («Արարատ»), Անդրանիկ Բարիկյան, 13, 11մ, 50, 88 («Շիրակ»)
«Բանանց»-«Գանձասար» 0:0
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Իմպուլս»-«Ուլիս» 1:1 (0:1)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար`... մանրամասն »
04.11.2011
2012թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը նոյեմբերի 7-ին
Ս.թ. նոյեմբերի 19-ին մեկնարկում է 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը: 1/4 եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 19-ին և 20-ին, իսկ պատասխան հանդիպումները նոյեմբերի 23-ին և 24-ին: Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան 2012 թվականին:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին ՀՖՖ շտաբ բնակարանում: մանրամասն »
03.11.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստան – Չեխիա երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 26-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- արևմտյան տրիբունա` 4000 դրամ
- արևելյան տրիբունա` 3000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ
Առաքման... մանրամասն »