22.10.2011
Եվրոպայի Մ-17 առաջնություն. Լիտվա – Հայաստան 4:0
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտությամբ ավարտեց Սերբիայում անցկացվող Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարը և չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ: Մեր թիմը հանդիպեց Լիտվայի հավաքականի հետ և զիջեց 0:4 հաշվով: Բոլոր չորս գնդակները մրցակցի կազմում անցկացրեց Սիմոնաս Ստանկյավիչուսը: Սերբիայի ընտրանին 6:1 հաշվով ջախջախեց Ուելսի թիմին:
Մրցաշարային աղյուսակ
1. Սերբիա 3 3 0 0 10-2 9
2. Լիտվա 3 1 0 2 4-4 3
3. Ուելս 3 1 0 2 5-9 3
4. Հայաստան 3 1 0 2 4-8 3 մանրամասն »
21.10.2011
Երևանում մեկնարկեց Եվրոպայի Մ-19 հավաքականների ընտրական մրցաշարը. Հայաստանի ընտրանին հաղթեց Սլովակիային
Հոկտեմբերի 21-ին Երևանում մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների հավաքականների որակավորման փուլի ընտրական մրցաշարը: Առաջինը խաղադաշտ դուրս եկան Հունաստանի և Անդորրայի հավաքականները: «Միկա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 10:0 հաշվով հօգուտ հույների: Երկուական գնդակ իրենց հաշվին գրանցեցին Կուսիդիսը, Դիամանտակոսը և Բակասետասը:
Այնուհետև «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեցին Հայաստանի և Սլովակիայի ընտրանիները: Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ մի շարք հնարավորություններ ունեցան գրավելու մրցակցի դարպասը: Մեր թիմը ավելի հաջողակ... մանրամասն »
19.10.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 46-րդն է
2011 թվականի հոկտեմբերի 19-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Սեպտեմբերի 21-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 2 տեղով և 608 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 23-ին:
1. Իսպանիա – 1624 (միավոր)
2. Հոլանդիա – 1425
3. Գերմանիա – 1352
4. Ուրուգվայ - 1230
5. Բրազիլիա... մանրամասն »
19.10.2011
Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 21-ից 26-ը Երևանի «Հանրապետական» և «Միկա» մարզադաշտերում: Թիմը հանգրվանել է Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահներ
Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Գոռ Մարտիրոսյան «Բանանց»... մանրամասն »
19.10.2011
Եվրոպայի Մ-17 առաջնության. Հայաստան – Սերբիա 1:2
Հոկտեմբերի 19-ին կայացան Սերբիայում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները: Մեր ընտրանին մրցեց դաշտի տերերի հետ: Երկու թիմերն էլ հաղթել էին 1-ին տուրում և այս հանդիպման հաղթողը գրեթե ապահովում էր իր համար հաջորդ փուլի ուղեգիրը: 6-րդ րոպեին Նաիրի Մինասյանը առաջ մղեց մեր թիմին, սակայն հետագայում սերբերը Իվկովիչի երկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ և հաղթեցին 2:1 հաշվով:Մյուս խաղում Ուելսի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց լիտվացիներին:
Վերջին տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը Հայաստանի ընտրանին կմրցի... մանրամասն »
18.10.2011
Վարդան Մինասյան. «Լավ արդյունքը լավ խաղի շնորհիվ է»
Հոկտեմբերի 18-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Ամփոփելով Հայաստանի հավաքականի ելույթները ընտրական մրցաշարում, մարզիչն իր գոհունակությունը հայտնեց թիմի խաղից և արդյունքից այս ընտրական մրցաշարում, ընդգծելով այն խնդիրները որոնք կային ընտրական փուլի սկզբում և ինչպես աստիճանաբար հաջողվեց լուծել այդ խնդիրները: Մասնավորապես Մինասյանի կարծիքով սերնդափոխություն կատարելուց հետո, ձևավորվել է թիմի կորիզը, թիմը ունի հստակ խաղային ձեռագիր, և լավ արդյունքները եկան լավ խաղի շնորհիվ: Սկզբում փորձը չէր... մանրամասն »